Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Հունգարիա

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։ Ադրբեջանական AZERTAC-ը հայտնում է, որ ի պատիվ պետության ղեկավարի պատվո պահակախումբ է շարվել Բուդապեշտի «Ֆերենտի Լիստ» միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները։
Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիչկին, Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների և դիվանագիտության հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալթուսը և այլ պաշտոնյաներ։