Թուրքիան դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին՝ կապված Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտգործնախարարն իր ցավակցությունն է հայտնել Բայրամովին։
Չավուշօղլուն դատապարտել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը։
ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։