Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Հասարակություն

Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից. Թաթոյան

Իմ ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակը նախաձեռնեց Ադրբեջանի պատերազմական հանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու բանաձև։ Բանաձևի նախագծին միացան մի շարք պատգամավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, երեկ Սիդնեյում Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակ, Ավստրալիա- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) ղեկավար Ջոնաթոն Օ'Դէյ և մի շարք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանությունների հանցանքների ու այլ անօրինական արարքների հետևանքով անվտանգության և մարդկանց համար առաջացրած լրջագույն խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) Պատվո նախագահ Գրիգոր Սողոմոնյանը և գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը (Michael Kolokossian)։

Քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Մանրամասն ցույց եմ տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, խոսել եմ նաև այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:

Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Որպես լուծում՝ շեշտել եմ, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով կազմակերպված այցի շրջանակներում դեռ շարունակվում են իմ հանդիպումները»,- գրել է Թաթոյանը։