Ռուս-ուկրաինական պատերազմում հաղթող չի լինի. ԱՄՆ-ի հետախուզության նախկին ղեկավարի կանխատեսումները
Ռուս-ուկրաինական պատերազմում հաղթող չի լինի, ամեն ինչ կավարտվի բանակցություններով, սակայն այժմ ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ չեն երկխոսության, Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը։
ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավարը ենթադրել է, որ Պուտինը կհասկանա, որ սխալվում է, բայց դրա համար ժամանակ է պետք»։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմի գինը Ռուսաստանի համար բարձր կլինի, ինչպես արդեն եղել է Աֆղանստանում։
Նա կանխատեսում է, որ Ուկրաինան կստանա վերակառուցման օգնություն և անվտանգության ուժեղ երաշխիքներ։ Նա կարծում է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է ամեն ինչ անեն՝ Կիևին թույլ տալու ազատագրել իրենց երկիրը։