Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Չավուշօղլու
Բուխարեստում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հանդիպմանը Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի անսասան աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակական ջանքերը՝ տեւական հրադադարի հասնելու համար։