Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)
Քաղաքականություն

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցը՝ RTVI հեռուստաալիքին

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI հեռուստաալիքին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխվելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին և մի շարք այլ հարցերի:

Խոսելով Արցախ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար. «Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ մոռացվեր, ավելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ Արցախում կատարվող ամեն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում: Ես վերջերս հարցազրույցներ տվեցի ֆրանսիական և գերմանական լրատվամիջոցներին և զգում եմ մարդկանց իրական հետաքրքրությունը հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, ինչպես են մարդիկ ապրում Արցախում»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դեռ 2018 թվականին, Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ իրեն հուզող միակ թեման, որի համար պատրաստ է փոխել իր կենսակերպը, Արցախն է. «Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա ևս չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է...Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։ ...Որոշումը, որ պետք է ինչ-որ բան անել, կայացվեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու․ կամ դու՝ որպես մարդ, ով պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև իր ազգի համար, ընդունում ես դա և գնում այդ քայլին, կամ ոչ»:

Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս 30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի հայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել: Կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:

Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։

Անդրադառնալով Արցախի կառավարության գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ կառավարության ծրագիրն ուղղված է լինելու Արցախի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը. «Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրավական կողմը, այլ նաև միջազգային տիրույթում Արցախի դիրքավորման հարցը: Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը: Սա հսկայական աշխատանք է պահանջում։ Երկրորդն անվտանգությունն է։ Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնի: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։ Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»:

Ի պատասխան հարցի, թե ով և ինչպես է պատրաստ մասնակցել Արցախի զարգացմանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մեծ թվով մարդիկ են գալիս, և ուրախ է, որ ինքն այս հարցում մենակ չէ. «Երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլեւ բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են և ուզում են առավելագույնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»:

Նա նշել է, որ աշխարհում ավելի քան 500 հազար հայ արցախյան արմատներ ունի, և նրանցից շատերն իսկապես մտահոգված են ու ամեն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին: «Կարևոր է, որ ճիշտ պատկերը ունենան այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պետք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարավորություն ունեն մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով, կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարևոր և անհրաժեշտ է: Որպեսզի փոխենք իրավիճակը, բոլորս պետք է միավորվենք: Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։