Պուտինը «չի կատակում, երբ սպառնում է միջուկային զենք կիրառել». Բայդենը խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սառը պատերազմից և Կարիբյան ծովի ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային պատերազմ, հայտնում է Սպիտակ տունը:
«Մենք չենք բախվել (միջուկային) Արմագեդոնի հեռանկարին Քենեդու և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր՝ 1962 թվականից»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ։
Բայդենը լարվածության մեջ մեղադրել է Ռուսաստանի ղեկավարությանը։ Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կատակում, երբ սպառնում է միջուկային զենք կիրառել»։