Արջի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդներն առգրավվել են

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացրել են շրջայցեր։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի Քյարմամադի ձորի տարածքում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից տեղադրված մետաղալարե, ինքնաշեն՝ արջ որսալու համար նախատեսված 2 թակարդ:
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները թակարդները հանել և առգրավվել են։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։