Կովկասում կայուն խաղաղության համար. Մակրոնը գրառում է կատարել
Կովկասում կայուն խաղաղության համար. վերտառությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը գրառում է կատարել՝ Պրահայի հանդիպման հետ կապված: Նա մասնավորապես գրել է.
«Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանը համաձայն է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայնում է համագործակցել։
Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»: