ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է տարածել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վրա

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։
Հաղորդվում է, որ սահմանափակումները վերաբերում են Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բոլոր տարածքներին, որոնք չեն վերահսկվում Ուկրաինայի կառավարության կողմից։
«Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես Ուկրաինայի ոչ կառավարական շրջաններ ճանաչելու և այդ տարածքներ ռուսական զինված ուժերի ներխուժման հետ կապված սահմանափակող միջոցառումների աշխարհագրական շրջանակն ընդլայնվել է: Խոսքն Ուկրաինայի շրջաններ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի մասին է»,- ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։