Չի բացառվում, որ Թուրքիան ևս Սիրիայի այն հատվածներում, որոնք գնտվում են թուրքական բանակի վերահսկողության տակ, փորձի անցկացնել հանրաքվե. թուրքագետ

Վերլուծաբան, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չի բացառվում ՌԴ-ի այս քայլերից հետո Թուրքիան ևս Սիրիայի այն հատվածներում, որոնք գնտվում են թուրքական բանակի վերահսկողության տակ, փորձի անցկացնել հանրաքվե: Թուրքիան այս հատվածներում ամբողջությամբ փոխել է ժողովրդագրական վիճակագրությունը հենց այդ նպատակով։
Չեմ կարծում, որ Թուրքիան կհամոզի Եվրոպային և Արևմուտքին, որ պետք է իր սահմաններն ընդլայնի հարևան երկրների տարածքների հաշվին, բայց կարող է չդիմանալ գայթակղությանը և գնա ՌԴ-ի օրինակով։ Եթե փորձի, լավ օրեր չեն սպասվելու Թուրքիային․․․