Պրահայում կմեկնարկի Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում սեպտեմբերի 15-ին կսկսվի Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը, հայտնում են ՀԱՕԿ-ից։ Հայաստանը մրցավայր է գործուղել հինգ մարզիկի՝ երևանցիներ Մարտին Բադալյանին / 60 կգ / , Արտակ Թորոսյանին / 73 կգ /, Գոռ Կարապետյանին / 81 կգ /, Դավիթ Աբրահամյանին և արմավիրցի Ստյոպա Դարբինյանին / երկուսն էլ ՝ 66 կգ /:
Ձյուդոիստներին տատամի կուղեկցի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ , գյումրեցի Հովհաննես Դավթյանը: