Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը ավելացել է
Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների ցուցակում ևս մեկ անուն է ավելացել.
1997 թվականին ծնված Մելինե Թալոյան։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։ Ընդհանուր առմամբ, այս պահին ցուցակում կա 19 մարդ։