Հունգարիան մեծացնում են գազի գնման ծավալները Ռուսաստանից
Հունգարիան Ռուսաստանի հետ գազի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ համաձայնագիր կստորագրի մինչև ամառվա վերջ։
Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Reuters-ը։
Վարչապետի խոսքով, երկիրն ակնկալում է Մոսկվայի հետ 700 միլիոն խորանարդ մետր գազի լրացուցիչ մատակարարումների մասին համաձայնագիր ստորագրել։ Դրանք կհամաձայնեցվեն առաջիկայում։ Այժմ կողմերը բանակցում են գնումների ժամկետների ու ծավալների շուրջ։