Թայվանի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Թայվանի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Խոսելով Թայվանի մասին՝ նախագահ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել, և պետությունները կտրականապես դեմ են ստատուս քվոն փոխելու կամ Թայվանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու միակողմանի փորձերին»:
Նշվում է նաև, որ առաջնորդները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին վերաբերող: Հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք Բայդենն ու Սի Ցզինպինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, սակայն ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Չինաստանի առաջնորդը զրուցակցին հիշեցրել է իր երկրի դիրքորոշումն այս հարցում։
Սպիտակ տունը նշում է, որ հեռախոսազրույցը Բայդենի վարչակազմի ջանքերի մի մասն էր՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների խորացմանը։