«Մեզ լոխի տեղ են դրել»․ Զելենսկին զայրացրել է Ներկայացուցիչների պալատի անդամներին
Ներկայացուցիչների պալատի անդամներ Լորեն Բոբերտը և Մաիրա Ֆլորեսը կտրուկ են արձագանքել Վլադիմիր Զելենսկու և նրա կնոջ՝ «Vogue» ամսագրի համար արված ֆոտոշարքին, ասելով՝ «Մեզ լոխի տեղ են դրել»։
Նկարահանումների կադրերում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի առաջնորդը կնոջ հետ մասնակցում կադրի բեմադրությանը, և նա պատրաստվում է նկարահանումներին։
Ֆոտոշարքի ֆոնը եղել է նախագահի աշխատասենյակը և Գոստոմելի Անտոնով օդանավակայանը, որտեղ Ելենա Զելենսկայան լուսանկարվել է Ուկրաինայի զինված ուժերի զինվորների հետ։ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ վրդովված էին հենց այս փաստից։