Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն․ Էդուարդ Աղաջանյան
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն: Այդ մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին, թե՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում։
Էդուարդ Աղաջանյանը վտահեցրեց, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում։
«Հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև»,-ասաց նա, սակայն հստակ ժամանակցույց չնշեց։