Աննա Հակոբյանն ամուսնուց հատուկ այնպիսի լուսանկարներ է տեղադրում, որ խայտառակի նրան, իշխանությունից վռնդելու ծրագիր է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի համոզմամբ, Աննա Հակոբյանն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի վրա ունի չափազանց մեծ ազդեցություն։ Այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ։
Էդգար Ղազարյանը վկայակոչում է Աննա Հակոբյանի միջամտությունները պատերազմական գործողություններին, երբ վերջինս մտել էր Պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ, ղեկավարել մարտական գործողությունները ու պատերազմի ողջ ընթացքում Արցախում ու պատերազմական գոտում եղել։
«Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի կարող ասել կնոջը, չի կարող ասել՝ մի արա այդ բանը։ Ակնհայտ է, որ ինքն անվերահսկելի է, ինչ ուզում, անում է, ամբողջ պետական կառավարման համակարգի վրա ազդեցություն ունի։ Ընտանիքի այդպիսի ներգրավվածություն պետական գործերին Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել»,- ասաց Ղազարյանը։
Նրա նշեց, որ բացի պետական գործերի վրա ազդեցություն ունենալուց, «նրա մոտ կա ակնհայտ հոգեկան շեղում՝ պայմանավորված Մեհրիբան Ալիևայի կերպարով»։
«Տարված է այդ կնոջ կերպարով, ոնց որ իր համար իդեալական կին լինի ու անընդհատ կրկնում է նրա վարքագիծը, գործողությունները: Մեհրիբան Ալիևան, բացի Ադրբեջանի առաջին տիկին լինելուց, ի պաշտոնե համարվում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Վստահ եմ՝ այն, ինչ անում է Աննա Հակոբյանը, վարչապետի տիկնոջ ֆունկցիաների մեջ չի մտնում՝ արտասահմանյան այցելություններ, լուսաբանումով, պաշտոնական հանդիպումներ, աշխատանքային այց Սյունիքի մարզ։ Լրիվ վարչապետի այցեր։ Կամ Աննա Հակոբյանն ամուսնուց հատուկ այնպիսի լուսանկարներ է տեղադրում, որ խայտառակի նրան։ Աննան հատուկ խայտառակում է ամուսնուն։ Փաշինյանին իշխանությունից վռնդելու ծրագիր է»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առաջամարտիկը Աննա Հակոբյանն է, քանի որ, ըստ Էդգար Ղազարյանի, Հակոբյանն աչք ունի վարչապետի պաշտոնին։
«Բոլոր կեղտոտ գործերը՝ հայրենադավություն, պատերազմ, սրա ձեռքով անելու է, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց բանախոսը։