Ես հաճախ եմ թուրքերի բռնացնում Երևանում և տարբեր մարզերում. Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
Ես չեմ բացառում, որ որ սա ոչ թե միտումնավոր, պետական մակարդակով կազմակերպված բան էր, այլ ինչ-որ մի երիտասարդի արած արկածախնդրություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ազատագրական շարժման անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։