Հուլիսի 22-ից ջերմաստիճանը 5-ով կիջնի՝ հասնելով 34-35 աստիճանի. հորիզոնում անձրևներ չկան․ Սուրենյան (տեսանյութ)
Ջերմային ալիքն ավելի ինտենսիվացավ, և երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում և Երևանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մինչև հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչև կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա»,- ասաց նա։