Երբ մեջքիս հետևում աղմկում են, հարցս չեմ կարող զեկուցել․ ամբիոնին չեմ կարող մոտենալ․ Բաթոյան (տեսանյութ)
Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Մինչ նախագիծն ընթերցելը, Զարուհի Բաթոյանը դիմեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին․ «Տեխնիկապես ամբիոնին չեմ կարող մոտենալ, խնդրում եմ դահլիճում լռություն պահպանել․ երբ մեջքիս հետևում աղմկում են հարցս չեմ կարող զեկուցել»,- ասաց նա։