Փաշինյանն այցելել է մարալներին. Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն»:
Վարչապետի կինը՝ Աննա հակոբյանը, տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Փաշինյանը կերակրում եղջերուներին:
Աննա Հակոբյանը նաև գրել է. ««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև 7 տարեկան երեխաների համար՝ անվճար»: