Ռուսաստանցիների 78 տոկոսը հավանություն է տալիս Պուտինի աշխատանքին. հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում Է քաղաքացիների 81 տոկոսը, նրա աշխատանքին հավանություն Է տալիս 78 տոկոսը: Այդ մասին, ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցին՝ «Դուք հավանություն տալի՞ս եք կամ չեք տալիս պետության ղեկավարի գործունեությանը»՝ ռուսաստանցիների 78 տոկոսը դրական Է պատասխանել, 13,4 տոկոսը՝ նշել՝ հավանություն չի տալիս:
Ուսումնասիրության մասնակիցներին հարցրել են նաեւ՝ նրանք վստահո՞ւմ են արդյոք նախագահին: Ռուսաստանցիների 81 տոկոսը հայտնել Է, որ վստահում Է Պուտինին, 15,3 տոկոսը նշել է, որ չի վստահում:
«ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ի նախաձեռնողական համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի միջոցով հունիսի 20-ից մինչեւ 26-ը անցկացված հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացի: Անճշտության առավելագույն չափը 1 տոկոս Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: