Գրիչը գողանում է, էդ գրիչով էլ ստորագրում՝ երկիր է հանձնում... քաղաքացիները գրիչներ շպրտեցին կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ՝ տարբեր խնդիրներով: Այդտեղ էին խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները, Արցախյան 44-օրյա պատերազմում գերեվարվածների հարազատները և Բերձորի բնակիչները:
Կառավարության շենքին մոտեցան նաև 2 կին, ովքեր իրենց հետ բերել էին գրիչներ:
Նրանցից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակել է մեր երկիրը՝ գրիչ է գողանում, այդ գրիչով կապիտուլյացիա ստորագրում ու երկիր հանձնում...
Մանրամասները՝ տեսանյութում