Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված չէ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքով ՆԱՏՕ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված չէ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքով ՆԱՏՕ:
«Մենք անհանգստանալու ոչինչ չունենք ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության առումով։ Եթե ուզում են միանալ դաշինքին, խնդրում եմ։ Միայն նրանք պետք է հստակ պատկերացնեն, որ նախկինում իրենց համար սպառնալիքներ չեն եղել, իսկ հիմա, եթե այնտեղ տեղակայվեն ռազմական կոնտինգենտներ և ենթակառուցվածքներ, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ և ստեղծել նույն սպառնալիքները այն տարածքների համար, որտեղից սպառնալիքներ են ստեղծվում մեզ համար»,- մեջբերում է Պուտինի խոսքերը ՏԱՍՍ-ը: