Մշակույթի մարդիկ մի ծաղկեփունջ են, այդ ծաղկեփնջից մի հոտ պակասեց, Քոթանջյանի տեղը դատարկ մնաց․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)
Մշակույթի մարդիկ մի ծաղկեփունջ են, երբ ամեն անգամ մեկը գնում է մեզնից՝ այդ ծաղկեփնջից մի հոտ է կորչում։ Այս մասին վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց հայտնի դերասան Աշոտ Ղազարյանը։
Նա ցավով է հիշում Քոթանջյանի հետ կապված շրջագայությունները, ներկայացումները, զրույցները։
«Շատ ցավում եմ, որովհետև իսկապես այդ ծաղկեփնջում ինքն իր կարևոր տեղն ուներ ու այդտեղը դատարկ է հիմա»,- ասաց Աշոտ Ղազարյանը՝ հավելելով, որ լավ արվեստագետը չի կարող վատ մարդ լինել, այդպիսին էր նաև Քոթանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում