Մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր՝ նրբանկատ և հոգատար ընկեր. Հայկ Մարությանը՝ Ռաֆայել Քոթանջյանի մասին
Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վարպետի հետ անձնական շփումները հնարավորություն են տվել ինձ համոզվելու, որ մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր՝ նրբանկատ և հոգատար ընկեր։
Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին։ Աստված հոգին լուսավորի։