Վաղը առավոտյան շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից։
«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասել է նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։