Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի Հանրապետության նախագահին հրավիրել է Հայաստան ևփոխադարձ հրավեր ստացել
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ:
Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդգծելով երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը, իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալար Կարիսի կողմից ստացել փոխադարձ հրավեր: