ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ
Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
Մարզպետը նաև կարևորել է դեսպանի կողմից պարբերաբար այցելությունը Սյունիք։
Հանդիպմանը ԱՄՆ դեսպանն ու Սյունիքի մարզպետը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացմանը։
Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, այն պետք է ներկայացնել մարդկանց։
Կողմերի միջև հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։