Հարգելի ու սիրելի արցախցիներ, ո՞ւմ եք սպասում, էս հողատու կապիտուլյանտները ձեզ հանձնում են ադրբեջանին․․․ Արամ Մանուկյան
Տարածեք ու կիսվեք, մինչև հասնի Արցախ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպմանը։ Արամ Մանուկյանը արցախցիներին կոչ է անում ընդդվզել Բրյուսելում կայացրած որոշման դեմ։
«Հարգելի ու սիրելի Արցախ, արցախցիներ։ Ում կամ ինչին եք սպասում։ Պատրա՞ստ եք լինել ադրբեջանի քաղաքացի ու ապրել ադրբեջանցիների հետ։
Գիտեմ, որ ոչ։
Բա էլ ու՞մ եք սպասում։ Էս հողատու կապիտուլյանտները ձեզ հանձնում են ադրբեջանին»,-գրել է Մանուկյանը։