Գիլյեմ Բալագե. «Պերեսը «Ռեալի» խաղացողներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվի «Ռեալ»
Լրագրող Գիլյեմ Բալագեն հայտնել է, որ Կիլիան Մբապեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կարող է ձախողվել։
«Ինձ հենց նոր ասացին, որ Ֆլորենտինո Պերեսն այսօր երեկոյան հանդերձարանում ասել է «Ռեալի» խաղացողներին, որ Մբապեն պայմանագիր չի կնքի:
Ինչ-որ բան հաստատելուց առաջ սպասենք Մբապեի հայտարարությանը»,- թվիթերում գրել է Բալագեն։
Հինգշաբթի օրը հաղորդվում էր, որ 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ից հեռանալու մասին կհայտարարի այս կիրակի։ Սակայն ուրբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ ֆրանսիացին դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։
Նշվում է, որ ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է 300 միլիոն եվրո բոնուս և 100 միլիոն եվրո աշխատավարձ: Ֆուտբոլիստի մայրն ասել է.«Մենք պայմանավորվածություններ ունենք «Ռեալի» և ՊՍԺ-ի հետ, առաջարկները հավասար են։ Կիլիանը ընտրություն ունի անելու»: