Անուշ Գրիգորյանն ու Եկատերինա Սիչևան հաղթանակով են սկսել բռնցքամարտի աշխարհի առաջնությունը
ՀԱՕԿ-ը տեղեկացնում է՝ Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հաղթանակով են սկսել մեր երկրի ներկայացուցիչներից նաև Անուշ Գրիգորյանը (50 կգ ) և Եկատերինա Սիչևան (54 կգ): Նրանք առավելության հասան համապատասխանաբար Պիրլա Կայվո Իյջայի (Ֆինլանդիա) և Սվետլանա Ումանսկայի (Ուկրաինա) նկատմամբ: Հաջորդ փուլում Անուշը կմրցի ուզբեկստանցի Ազիզա Յակուբովայի, իսկ Եկատերինան ՝ թրքուհի Ակբաս Հատիկի հետ:
Մեր Անի Հովսեփյանը (70 կգ) այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի: Նրա մրցակիցն է ճապոնուհի Անիսա Տսուբատան: