Գառնիկ Չալոյանն ու Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներով են վերադարձել
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում բարձր տրամադրությամբ։
Վաստակավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ առաջնության ընթացքում ծանրահարթակ են ելել Հայաստանը ներկայացնող ինը մարզիկ (մեկը՝ աղջիկ):
Ութ տղաներից հինգը երկամարտի գումարով դարձել են մրցանակակիր: Հաղթողի ոսկե մեդալի են արժանացել Գառնիկ Չալոյանը (55կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ): Պատվանդանի երկրորդ աստիճանին են կանգնել արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը։