Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը
Մշակույթ

Չարենցի տուն-թանգարանում միջոցառում էր. գնացի ու շոկի մեջ ընկա... Մարինե Պետրոսյան

Երեկ Չարենցի տուն-թանգարանում միջոցառում էր։ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնելու էր «Գիրք ճանապարհիի» բնագրային նոր հրատարակությունը և դասախոսություն էր կարդալու՝ ժողովածուին նվիրված։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

«Հրավերը ստացա, որոշեցի՝ գնամ։ Չարենցի տանը կարոտել էի, Արքմենիկի հետ վերջերս մոտից շփվելու առիթ ունեցել և լավ տպավորություն էի ստացել։ Գնացի։ Գնացի ու էն տեսակ շոկի մեջ ընկա, որ տուն հասնելուց հետո երեկ անմիջապես աչքերս փակել եմ, որ սիրտս չպայթի և իմ սովորական վեց ժամի փոխարեն էս գիշեր 14 ժամ եմ քնել։

Հիմա արթնացել եմ արդեն— չէ, սիրտս չի պայթել— ու մի երկու բառով ուզում եմ պատմել երեկ ինչ եղավ։ Արքմենիկ Նիկողոսյանը մոտ մեկ ժամ դասախոսում էր «Գիրք ճանապարհի» ժողովածու մասին—խոսում խոսում խոսում էր—և էդ խոսքի մեջ ոչ Չարենցը կար, ոչ Չարենցի ժամանակը կար, ոչ Չարենցի ապրած ողբերգությունը կար։ Բա ի՞նչ կար։ Կար Նիկոլ Փաշինյանի պոչը, որը դասախոսության ժամանակ թևածում էր սենյակի մի ծայրից մյուսը։

Արքմենիկ Նիկողոսյանի ասելով՝ «Պատմության քառուղիներով»-ի «Մահվան տեսիլում» Չարենցը ցույց ա տվել, թե ինչ աղետ ա լինում, երբ մենք պետական շահը նույնացնում ենք ազգային շահի հետ։ Էս շշմելու միտքը մեկի տեղ մի քանի անգամ կրկնվեց։ Լսում էի ու ականջներիս չէի հավատում։ Մի պահ ուզեցի արդարացում գտնել, ինքս ինձ ասեցի՝ երևի Արքմենիկը Չարենցի բոլշևիկ լինելը նկատի ունի, բոլշևիկները ոչ թե ազգային պետություն, այլ կոմունիզմ էին չէ՞ կառուցում, իրանց համար իսկապես պետական շահը ազգային շահի հետ պարտադիր չի որ բռներ, կարող էր նույնիսկ հակադրվել։

Բայց չէ, ինչ կոմունիզմ, ինչ բոլշևիզմ, Արքմենիկի երկար դասախոսության մեջ դրանց մասին կես բառ անգամ չեղավ։ Արքմենիկը պնդում էր, թե Չարենցը պետականամետ էր և որպես Չարենցի պետականամետության դրսևորում նշում էր մեր պետական շահը մեր ազգային շահի հետ չնույնացնելը։ Ահա թե ինչ․․ Եվ Նիկոլ Փաշինյանի պոչը զվարթ տատանվում էր Չարենցի տան մի անկյունից մյուսը։ Տեսնես ո՞ւմ ազգային շահի հետ ա ուրեմն նույնանում նիկոլփաշինյանական Հայաստանի պետական շահը։ Հը՞։