Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը

Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ. Վահե Հովհաննիսյան

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած: Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ

Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։

Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։

Հետևաբար դժվար չէ հասկանալ, թե ինչու չկա ընդվզում։

Վերջին 2-3 օրը ակներև դարձրեց մի շատ կարևոր խնդիր. չկա այն քաղաքական համակարգը, որը ճիշտ շեշտադրումներով կխոսեր հասարակության հետ, կբացատրեր իրավիճակը, այլ տեսանկյունից կներկայացներ ռիսկերը և լուծումները։ Չկա այն կազմակերպված համակարգը, որը կձախողեր իշխանության սցենարը, որը հետևողականորեն առաջ է տանում իր պնդումները, թե՝

Մենք կանգնած ենք նոր լայնածավալ պատերազմի շեմին։

Դրանից խուսափելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմաններն ընդունելով խաղաղության պայմանագիրն է։

Ի՞նչ է արվել՝ հասարակությանը ա´յլ տեսլական ներկայացնելու և առաջարկելու համար։ Ոչ մի հետևություն չարվեց 5 ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ի «դիմադրության և բարիկադների» ձախողված պրոցեսից։

Որպես առաջին քայլ՝ պետք էր հասարակությանը բացատրել, թե ի´նչ ասաց Նիկոլը, շերտ առ շերտ բացել նրա ելույթը, բացել տողատակերը։ Բայց նույնիսկ սա չի արվել։ Հասարակության լայն շերտերը պարտավոր չեն ամեն նրբություն հասկանալ, դրա համար կան քաղաքական և քաղաքացիական համակարգեր, որոնք պետք է գրագետ ու նպատակային աշխատեն՝ բացատրելու, պարզաբանելու համար։ Սա չի արվել, ու հիմա մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միլիոնից ավել մարդ չի գիտակցում վիճակի լրջությունը։

Իշխանության «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ, մանիպուլյատիվ թեզին, 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, չի ձևակերպվել այլըտրանքային թեզ։ Պրոբլեմը սրա մեջ է։

Սա մեկ օրվա գործ չէ, սա մեկ օրվա տապալում չէ։ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական պրոցեսների որոշումներ կայացնողները չուզեցան ընդունել, որ միտինգ- հրապարակ-առանց հստակ ասելիքի հարթակ եռամիասնությունը շատ հին պատկերացում է և ոչ մի արդյունք չի տալու։

Մինչև չլինի գործող իշխանության ասելիքին ի պատասխան ձևակերպված այլընտրանքային բովանդակություն, որը հասանելի կլինի լայն շերտերին, կմտնի մարդկանց տները, կդառնա ամենուր քննարկման թեմա, հնարավոր չի լինելու հասնել լայն կոնսոլիդացիայի։ Հնարավոր չի լինելու տանը նստած 800 հազարին արթնացնել, իսկ Նիկոլին քվեարկած 680 հազարին, որը վաղուց արդեն առաջվանը չէ, հասկացնել, որ հայրենիքը ընդհանուր է։

Թե´ ընտրություններից առաջ, և թե´ ընտրություններից հետո չգիտակցվեց, որ սեփական հասարակության և միջազգային հանրության համար հնարավոր է հասկանալի և ընդունելի դառնալ, եթե հանդես ես գալիս սեփական բովանդակային փաթեթով, որը ներառելու է անվտանգությունից մինչև քաղաքացու սոցիալական խնդիրները։ Իսկ այդ փաթեթը մշակելուց հետո, պետք է կատարել դժվար մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։ Եթե չես անում ո´չ մեկը, ո´չ մյուսը, տանուլ կտաս լավագույն դեպքում պայքարը, իսկ ավելի իրական է՝ պետությունը։

Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար, այսօրվա իրականությանը բովանդակային այլընտրանք ձևակերպելու համար։

Արժանապատիվ խաղաղություն ձևակերպումը տիրաժավորվեց հուշաթերթիկների, բայց՝ միայն այդքանը։

Առաջին անգամ այն հնչեցվեց երևի մեկ տարի առաջ, ու դրանից հետո այն պիտի ստանար ծրագրային մշակում, պիտի դառնար հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փաստաթուղթը։ Չարվեց։

Այդ պատճառով դեռ կա Նիկոլի իշխանությունը, Նիկոլի երեկվա ելույթը, այսօրվա ահռելի ռիսկերը։ Ու կա, կարծես թե, անելիքի չիմացություն՝ հերթական անգամ։

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած»։