Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը մոտենում է ավարտին։ Բոլոր հայտերը մանրամասն քննարկելու համար հանձնախումբը գերհագեցած գրաֆիկով է աշխատում: Գյումրեցի քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների Միության անդամ Արտուշ Պապոյանը Փրկչի արձանը կառուցելու երկու նախագիծ է ներկայացրել։
Հեղինակել է մեր երկրում ու արտասահմանում տեղադրված բազմաթիվ հայտնի աշխատանքներ։ Հիսուսի կերպարը ստեղծելու փորձ արդեն ունի։ Ամենահայտնի աշխատանքն այս պահին Սիրիայում է՝ Քերովբեների լեռան գագաթին։ Աշխատում է որդիների հետ։ Մհեր ՄՆացականյանը մի ամբողջ համալիրի նախագիծ է ներկայացրել։ Երիտասարդ քանդակագործի պատկերացմամբ Փրկչի արձանը պետք է շրջապատված լինի 11 առաքյալներով։
Մանրամասները՝ տեսանյութում