Նոբելյան մրցանակակիրներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային
Աշխարհի Նոբելյան մրցանակակիրներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։
«Մենք զգույշ ենք ընտրում մեր խոսքերը, քանի որ չենք հավատում, որ ռուս ժողովուրդը դեր ունի այս ագրեսիայում։ Մենք միասին դատապարտում ենք այս ռազմական գործողությունները։ Վեճերը լուծելու խաղաղ ճանապարհ միշտ կա։ Ռուսաստանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որում ասվում է, որ «բոլոր անդամները պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից:
Սահմանված պատժամիջոցները կսահմանափակեն տաղանդավոր և աշխատասեր ռուսների տեղաշարժի ազատությունը ողջ աշխարհում։ Ինչո՞ւ հիմա պատ կառուցել Ռուսաստանի և աշխարհի միջև: Հարյուրավոր ուկրաինացի զինվորականներ, ռուս զինվորականներ և ուկրաինացի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, արդեն մահացել են։ Դա այնքան տխուր է և այնքան անհարկի:
Մենք համախմբվել ենք այս կոչի շուրջ՝ կոչ անելով Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել զորքերը»,- ասվում է նամակում, որը ստորագրել են Նոբելյան 159 դափնեկիրներ։