Հրապարակում «դըխկըլը-ցըխկըլը» երաժշտություն է. գուգլով սըրչ տաք՝ կգտնենք, թե ոնց են կարգավորում փողոցային երաժշտությունը․ քաղաքապետ (տեսանյութ)
«Մենք տարիներով խոսում ենք այս հարցի մասին, բայց որևէ բան չի լինում։ Հաջորդ նիստին ներկայացնեք՝ ոնց են կարգավորում փողոցային երաժշտությունը»:
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Հրապարակում և Հյուսիսային պողոտայում հնչող երաժշտությանը։
«Հրապարակում ամբողջը «դըխկըլը-ցըխկըլը» երաժշտություն է։ Եվրոպական երկրներում ինչպե՞ս է կարգավորում այս հարցը։ Ենթադրում եմ՝ ինչ որ ցանկ պետք է լինի, հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից։ Նման մեխանիզմ է պետք մտածել»,- ասաց նա՝ կարգադրելով հաջորդ խորհրդակցությանը ներկայավնել առաջարկ, թե ինչպես են կարգավորում փողոցային երաժշտությունը եվրոպական երկրներում։
Երբ նրան արձագանքեցին, որ կմտածեն, վերջինս ընդհատեց․ «Նույնիսկ մտածել էլ պետք չի, գուգլով սըրչ տաք, վստահ եմ, այդ կարգավորումներն ինչ-որ տեղ կան»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։