Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը
Մշակույթ

Կյանքի սինթեզը ճարտարապետի ձեռքերում (տեսանյութ և լուսանկարներ)

«Չկատրամաբանություն,չկանաև ճարտարապետություն․ճարտարապետությունը նրբագեղություն է»,հենց այսպիսին է ճարտարապետության բանաձևը ճարտարապետ Վահանդուխտ Երեղյանի աչքերով:Մարդ, ում համար ստեղծագործելը կյանքի իմաստի կարևորագույն հիմքերիցէ, իսկ ստեղծագործությունը հենց ինքը՝ կյանքը։
1969 թ. Վահանդուխտ Երեղյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:

Տալինի(Էստոնիա) ամենամյա ստուգատեսում նրա դիպլոմային նախագիծը ՝ Երևանի պատմության թանգարանը արժանացելէ երկրորդ կարգի դիպլոմի: 1974թ.-ից աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ: Հեղինակային խմբով մշակել և իրականացրել է Գագրայի Արմենիա առողջարանի ընդարձակման, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի, Բաղրամյանի հասարակական կենտրոնի նախագծերը: 

Հեղինակային աշխատանքներից են Աբովյան քաղաքի թիվ 4 և 5 միկրոշրջանների կառուցապատում և 4 միկրոշրջանում հանրախանութ, Բաղրամյանի թիվ 2 բնակելի միկրոշրջանի կառուցապատում և 500 տեղանոց տիպային կինոթատրոնի վերափոխում:
1979թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, արժանացել է մի շարք մրցանակների, դափնեկրի կոչումների և այդ ամենը մեկ նպատակով՝ աշխարհը, մարդկանց փոխել դեպի լավն ու բարին։ 1981 թ Մոսկվայի ՝ երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսում արժանացել է դափնեկրի կոչման, ներկայացնելով Աբովյան քաղաքում 2000 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանի, Վանաձորում 150 մեքենայի համար երկհարկանի ավտոկայանի և Գորիսի օդակայանի նախագծերը:

Ի լրացումն այս ամենին պահանջ կար ներկայացնելու ձեռքի գեղարվեստական աշխատանքներ. ներկայացվեցին «էքս լիբրիսներ»՝ փոքր գրաֆիկա: 1983 թ. մասնակցել է միջազգային մրցույթի հյուրախաղային թատրոն նախագծով, 1994թ. ՝ ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծմանը: 1996թ. ՝ ՀՀ Ազգային ժողովի նոր համալիրի նրա նախագիծը ընդգրկվել է 5 լավագույն աշխատանքների շարքում: Հեղինակ է Հայպետնախագիծ ինստիտուտի 5, 6 հարկերի վերակառուցմանը: Դիլիջանում ամառային ճամբար և հյուրանոց-բիզնես կենտրոնի, ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրի վերակառուցման, Սոչիում 2014 թ. օլիմպիական խաղերի Հայաստանի հյուրանոցային համալիրի մրցույթային նախագծերի մասնակիցն է եղել: 2005 թ. հեղինակային խմբով կատարել է ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիրի վերակառուցման նախագիծը, որի համար 2009թ. արժանացել է պետական մրցանակի և դափնեկրի կոչման:

Իրականացրել է համալիրի գլխավոր հատակագծի ճարտարապետաշինարարական բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի հեղինակային նախագծում-վերահսկում: 1979թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 2003 թ. Քուվեյթում վարել է Արվեստ-արհեստ և երաշժտություն դասընթացը, կազմակերպել ավարտական ցուցահանդես: 2006թ.-ից ճարտարապետություն և դիզայն առարկան է դասավանդել Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:

Ահա թե ով է Վահանդուխտ Երեղյանը:

Ըստ Վահանդուխտ Երեղյանի ճարտարապետությանառավելությունը նրա նյութականության մեջ է, այն ստիպում է երկար մտածել ստեղծագործելու ընթացքում, քանզի այն կառույց է դառնում, որը ձևափոխման կարիք չպետք է ունենա։ Եվ հենց այս իմաստությամբ է նա ճարտարապետության ու նկարչության միաձուլվող գեղեցկության չափանիշները սերմանում էր իր ուսանողներին, ովքեր ճարտարապետ-մանկավարժիվստահեցմամբ,մեր ապագայի՝ վաղվա օրվահուսալիհիմքերն են:

«Ամեն աշխատանքում երևում է իր բնավորության էն վառ գույներն ու գծերը, որն ինքն ունի, անգամ նկար-կոլաժները, որտեղ պատերազմի մասին են, էնտեղ երևում է իր հոգու պայծառությունը, գունեղությունը»․-ասում է ուսանողուհին՝ Կարինե Առաքելյանը:
Ի զարմանս մեզ բացահայտվեց նաև նկարիչ Վահանդուխտ Երեղյանը:
Նրա աշխատանքները կարծես ամբողջովին պատկերված են բարության, սիրո ու խոհեմության գույներով, որ արտացոլում են ճարտարապետի պայքարող հոգին ու անսահման սերը հայրենիքի հանդեպ։

Նրա աշխատանքներում չեն կարող աննկատ մնալ հատկապես հայկական շունչն ու հոգին արտացոլող պատկերները, հայ ճարտարապետը թերևս իր հայկականությամբ մի ուրիշ՝ անօրինակ ճարտարապետություն է ստեղծում, որում ոչ պակաս են երևում ժամանակակից ճարտարապետության արձագանքները:

Խոսելով զարգացող գիտությունից ու տեխնիկայից, ճարտարապետը ընդգծում է․ «Եթե կառույցը «ողնաշար» չունի, եթե այնքան գրագիտություն չունես կառույցիդ մանրակերտը բացատրելու՝ տեխնիկայի զարգացումը քեզ չի կարող օգնել»։

Ճարտարապետությունը բազմերանգ աշխարհ է, այն դեպի ապագա ձգվող մի ճանապարհ է, որտեղ Վահանդուխտ Երեղյանն իր յուրօրինակ ձեռագիրն ունի։

Նրահամոզմամբգլոբալիզացիանվնասաբերէ, այդթվումնաևճարտարապետության մեջ․միանմանություն, միօրինակություն, որըհաճախստիպումէկորցնելսեփականդիմագիծը, մտածելակերպը։Նորըսովորելու, կրթվելու, անծանոթոլորտները ներթափանցելու իրհ ամառբնավորության շնորհիվ, ապագայի ու ներկայի կապը անխախտ պահող իր գիտակցությամբ, ճարտարապետըբավականինմեծտարիքումսկսեցծավալայինգրաֆիկա, ծավալայինգեղանկարչությամբ զբաղվել։

«Տարիքըկապչունի, երբ քեզամենինչհետաքրքրումէ»․ ասում է ճարտարապետն ու ամենինչծառայեցնում ճարտարապետությանը: Իսկ ի՞նչ երազանք կարող է ունենալ մի մարդ, ով իր ստեղծագործություններով հույս է ներշնչում դեպի ապագան ու ստիպում երազել․ցանկանում է, որ մարդիկ սիրեն իրար: Նա համոզված է, որ սերը շատ բան կփոխի, սերն ամեն ինչ բալանսի կբերի:

Վերջերս տեղի ունեցած ճարտարապետական գրաֆիկայի – կոլաժի անհատական ցուցահանդեսին Վահանդուխդ Երեղյանի անհատականության ու բարձրաճաշակ աշխատանքների մասին խոսեց նաև ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը․«Վահանդուխտը մեր «Հայ նախագծի» երկարատև աշխատողներից մեկն է, ով մեծ ներդրում ունի, որ էս տարօրինակ ժամանակներում ինստիտուտներ էին փլուզվում, նա կարողացավ և՛ պահել իր մասնագիտական սկզբունքները, և՛ շատ կարևոր գործի վրա աշխատել՝ Պաշտպանության նախարարության համալիրի վրա, որի համար 2009-ին և՛ ինքը, և՛հեղինակային կազմը ստացավ պետական մրցանակ»։

«Վահանդուխտը ժամանակին աշխատել է «Հայնախագիծ» ընկերությունում, ակտիվ ճարտարապետ է եղել, շա՜տ ակտիվ էլի, դա հազվագյուտ է, երբ որ իգական սեռի մեջ լինում են ակտիվիստներ, էլի կան իր նման, բայց էլի եմ ասում՝ դա հազվագյուտ երևույթ է։ Մեծ համառություն ունի, բնավորությամբ՝ սկզբունքային և անզիջող։ Դրա հետևանքով է, որ նա հաջողությունների է հասել. պնդել է, համոզված է եղել իր ասածի վրա և կարողացել է լսել կողքի կարծիքը, որը նույնպես կարևոր է»՝ արտահայտվել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:«Մարդ, ով ցանկանում է տեսնել գեղեցիկը, տեսնել լավը, թարմը և անկախ իր մոտեցումներից, անկախ ժամանակահատվածներից, ուզում է անընդհատ արդիականություն տեսնի։ Միևնույն ժամանակ շատ զգայուն մարդ է, ով բավականին շատ, այսօր առավել շատ անհանգստացած է իր երկրի ապագայով»․ ասում է ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մի մասը արտացոլանքն էին Հայաստանյան վերջին դժվարին տարիների․նկարներից անգամ կարելի է հասկանալ, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ու Սյունիքի ճակատագիրըմտահոգում էճարտարապետին։

Խոսելով ճարտարապետության և հարաբերություններում մասշտաբի զգացողության կորստի մասին, Վահանդուխտ Երեղյանը մասշտաբիկարևորությունըսեփական օրինակով է բացատրում․ «Երբուսումնասիրում էի Սյունիքի բնակելի ժողտների տարատեսակների չափագրումները, առավելապես ցայտուն երևաց կառույցների մասշտաբը մարդու նկատմամբ»:Զգալով ժամանակի զարկերակը, Վահանդուխտ Երեղյանը դարձավ արդի ճարտարապետության շունչը և, ինչպես ինքն է ասում,սիրով են արված իր աշխատանքները, իսկ սերը երբեք շատ չի լինում։

Նրա մասին խոսում են այնպիսի նրբանկատորեն ու սիրով, կարծես կտավի մի գլուխգործոց իր բազմերանգ գույներով զգուշորեն ներկայացնեն աշխարհին՝ «Ինքը մի մե՜ծ տիեզերք է․ շատ բազմակողմանի, բազմազարգացած, ընկերասեր, նվիրված։ Ինքը այդքան շատ տալով իր երկրին, շատ համեստ անձնավորություն է»՝ նկարիչ Արմենուհի Մարտիրոսյանն է ասում։

«Սիրիր, որ սեր ստանաս»․ ասում է ճարտարապետն ու իր մասնագիտության փոխադարձ սիրով ստեղծում բազում նախագծեր, նկարներ ու չափագրություններ։

Մանրամասները ՝ տեսանյութում: