Գարո Փայլանը Դիարբեքիրում ծանոթացել է Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին (ֆոտո)
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա: