Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի՝ Պուտին-Զելենսկի հանդիպման առաջարկը
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման նախապատրաստումը, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, դեռևս չի ընթանում, ՌԻԱ Նովոստիին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս հանդիպման մասին ոչինչ չկա... Կա միայն Ուկրաինայի կողմից հարցի ռազմական մղումը և նրա կողմից Մինսկի միջոցառումների փաթեթը չկատարելը», - ասել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրում է բանակցությունների։ Թուրքիայի նախագահը ավելի ուշ ասել է, որ Անկարան հույս ունի, որ երկու առաջնորդները կկարողանան խոսել «դեմ առ դեմ»: