Ալմաթիի դիահերձարանից գողացել են անկարգությունների հետևանքով զոհված 41 մարդու մարմին
Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Կանատ Թայմերդենովը նշել է հունվարյան իրադարձությունների ժամանակ քաղաքում մահացածների թիվը։
«Քաղաքացիներից մահացել է 149 մարդ։ Իրավապահներից մահացել է 11 մարդ»,- ասել է Թայմերդենովը։ «Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ Թայմերդենովը չի նշել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, որոնք չեն մասնակցել անկարգություններին, սակայն դարձել են մահաբեր զենքի կիրառման զոհ։
Թայմերդենովը հայտնել է յոթ հարձակում քաղաքի դիահերձարանների վրա, որոնք կազմակերպվել են, նրա խոսքերով, «պրոֆեսիոնալ պատրաստված» հարձակվողների կողմից արտակարգ դրության օրերին։ «Միաժամանակ նրանք մահացածներին ու վիրավորներին չեն թողել, այլ իրենց հետ են տարել։ Այս օրերին դիահերձարանի վրա յոթ հարձակում է տեղի ունեցել, որոնց ժամանակ անհայտ անձինք գողացել են մահացածների 41 մարմիններ»,- ասել է Թայմերդենովը։
Ոստիկանության բաժնի պետը չի հայտնել, թե արդյոք մահացած հարձակվողների մարմիններն այժմ գտնվում են Ալմաթիի դիահերձարաններում։