Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են կրկին հանդիպել Ռուսաստանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո Ռուսաստանի հետ փոխգործակցության հետագա քայլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո հաջորդ քայլերը քննարկելու համար։ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են կրկին հանդիպել Ռուսաստանի հետ և հավատարիմ են դիվանագիտական փոխգործակցության և փոխադարձ երկխոսության շարունակմանը», - ասվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները միասնական են դիվանագիտական երկխոսության հարցում և կոչ են անում Ռուսաստանին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիան թուլացնելու համար», - ասվում է փաստաթղթում: