«Ուզում եմ քո երազած հայրենիքում ապրենք...». Արթուր Վանեցյանի կինը շնորհավորել է նրան ծննդյան առթիվ
Այս «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծննդյան օրն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա կինը` Նոնա Վանեցյանը։
«Ծնունդդ շնորհավոր հարազատ մարդ..
Ամենակարևորը` առողջություն ու լիքը ուժ եմ քեզ մաղթում։
Ուզում եմ քո երազած հայրենիքում ապրենք, որտեղ անվտանգ ու երջանիկ են բոլորը»:
Newspress.am-ը ևս շնորհավորում է Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաղաքական գործունեության մեջ նպաստավոր աշխատանք։