Գլուխդ հեռախոսից բարձրացրու ու աչքերդ լայն բաց արա, գուցե էդ պահին քո կողքով վիրավոր Հերոս է անցնում... Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը առանձնացրել է օգտատերերի կողմից արված մի քանի արտահայտություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ բոլորին։
Քաղաքագետը մասնավորապես գրել է.
«Ֆեյսբուքից վերցրած գրառում, մեր բուհերի որոշ «խստապահանջ» դասախոսների համար, որոնք քննական պարտքեր են ընդունում պատերազմի մասնակից և հաշմանդամ ուսանողներից։
- Մի մոռացիր, որ էս հզոր Տղերքը մեր համար են կռվել, հանուն հայրենիքի, հանուն իմ ու քո ներկայի ու ապագայի !!!
-Շատ զգույշ եղիր ամեն մի քայլից ու խոսքից առաջ, կարող է քո կողքին վիրավոր կամ զոհված Հերոսի մայր է, քույր է…
-Գլուխդ հեռախոսից բարձրացրու ու աչքերդ լայն բաց արա, գուցե էդ պահին քո կողքով վիրավոր Հերոս է անցնում, և դու պիտի զիջես, ձեռք մեկնես, ուղղակի ժպտաս ու ասես. «շնորհակալ եմ»:
Շնորհակալ ենք Տղերք...»