Արցախյան պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժի բալանսի խախտման հետևանք էր, ինչին նաև նպաստեց ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանն ու դրա հետևանքով առաջացած խնդիրներին։
Նա նկատել է, որ Արցախյան պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժի բալանսի խախտման հետևանքով առաջացավ, ինչին նաև նպաստեց Հայաստանի կառավարության անհեռատես քաղաքականությունը: Արդյունքում խախտվեց Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև առաջացած հավասարակշռությունը: Ետպատերազմյան շրջանում ընթանում է նոր բալանսի ձևավորման գործընթացը, որից կախված է Հայաստանի ճակատագիրը: