Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի պատվաստմամբ կամ բացասական թեստով. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին՝ համերգներ և այլն, քաղաքացիների մուտքը կարող է լինել ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացված լինելու դեպքում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այո, այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ և ի վերջո, թե պատվաստումների առումով և թե այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարող պատվաստվել, պիտի հավաստեն իրենց ՊՇՌ բացասական թեստով»,- ասաց նախարարը: