Ալեքսանդր Լակազետի համար կպայքարեն եվրոպական 3 թոփ ակումբներ
Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն հետևում են «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետին, հայտնում է Calciomercato-ն:
30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը և «Նյուքասլ»-ը։ Լակազետի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը:
«Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն պատրաստվում են պայքարել Լակազետի համար, եթե նա չերկարաձգի պայմանագիրը և դառնա ազատ գործակալ։