Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս է եկել Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ. պայթյուններ են լսվում նույնիսկ Սիսիանում․ Wargonzo
Wargonzo-ի Սյունիքի աղբյուրների տեղեկություններով՝ Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ:
Աղբյուրի փոխանցմամբ, Բաքուն ակտիվորեն օգտագործում է հրետանի։ Պայթյուններ են լսվում նույնիսկ բուն Սիսիանում։
Հիշեցնենք, որ այս բնակավայրում տեղակայված է օդանավակայան, որն Արցախում ակտիվորեն օգտագործվում է ՌԴ ՊՆ-ի կողմից ռոտացիայի ու մատակարարման նպատակով։